Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
«Շփման գծում ընթացող ծանր մարտերի մասին հաղորդումները խորապես անհանգստացնող են։ Ես կոչ եմ անում կողմերին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարի ռեժիմը։ Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան լարվածությունը խորացնող գործողություններից և հայտարարություններից», - ասել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Հանձնակատարի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մոգերինին ասել է, որ Եվրոպական Միությունը շարունակական աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Հրադադարի պահպանմանն ուղղված կոչ էր արել նաև Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը։
Recent military escalation in #Nagorno-Karabakh must be stopped. #Armenia & #Azerbaijan must comply w commitments of non-military solution
— Linas Linkevicius (@LinkeviciusL) April 2, 2016
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան տարածված մամլո հաղորդագրության մեջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ էր արել միջազգային հանրությանը և մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրականացնել «անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար»:
Այսօր երեկոյան սպասվում է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի նիստ, որը հրավիրել է Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
- Արցախի հյուսիսային հատվածներում իրավիճակը լարված է, բայց վերահսկելի է. Դավիթ Բաբայան
- ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով
- ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ միջնորդների հայտարարությունը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը
- ԼՂՀ տարածքում ազատագրված բնակավայրերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ
- Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով
- Հայ դատի հանձնախումբ. Ամերիկյան ընդունելությունները խրախուսեցին Ալիևի ռազմատենչությունը
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը ԼՂ հակամատության լուծման տարբերակ չէ
- Ռազմական էսկալացիան ԼՂ-ում պետք է դադարեցվի. Լիտվայի ԱԳՆ
- ՀԱԿ. Արտաքին ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական և քաղաքացիական դաշտը
- ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ
- Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
- Շոյգուն հրատապ բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
- Պուտինը կոչ է արել դադարեցնել կրակը
- ԼՂՀ նախագահը հանձնարարել է ապահովել Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան