Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ԸՕ նախագիծը քննարկելու անհրաժեշտություն չկա. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցության որևէ ներկայացուցիչ չներկայացավ «4+4+4» ձևաչափով ԸՕ-ի քննարկումներին, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանել է, որ իր կարծիքով՝ քննարկումների անհրաժեշտություն չկա, արդեն իսկ ձևակերպված է հանրության առաջարկը:
«Այս ապօրինի իշխանությունները, կարևոր հարցերի շուրջ, հրեշտակի դեմքով մեզ ուզում են ապացուցել որ երկուսին գումարած երկու հավասար է հինգի: Նրանց կողմից չկա ցանկություն ընդունելու ճշմարտությունը»,- ասել է Զ. Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են