Ղարաբաղի անկախության պաշտպանությունը մեզ համար սրբազան պարտավորություն է. Արամ Առաջին
«Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը ԼՂՀ նախագահի հետ զրույցի ժամանակ: Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկանալով՝ Արամ Առաջինն անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նա իր զորակցությունն է հայտնել Ղարաբաղի քաջարի բանակին:
«Այս օրերին, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից, մեր ժողովրդի զավակները՝ թե Հայաստանից, թե սփյուռքից, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայատեն Ղարաբաղի պաշտպանության գծով, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,- ասել է նա:
Բակո Սահակյանը Արամ Առաջինին մանրամասն ներկայացրել է, թե հակառակորդն ինչպես է գիշերն անակնկալ հարձակվել բոլոր ճակատների վրա. «Մեր բանակը զորեղ կերպով հակադարձել է ադրբեջանցիների հարձակումներին, պատճառել է մարդկային, տեխնիկական կորուստներ: Բախումները շարունակվում են»: