ԱԳՆ խոսնակը՝ շփման գծում լարված իրավիճակի մասին
ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում լարված իրավիճակին:
«Ըստ երևույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների և Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ապակառուցողական կեցվածքի ներքո»,-գրել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության վերջին տվյալներով, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան