Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել զինադադարի ռեժիմը
Ֆրանսիայի իշխանությունները կոչ են անում հակամարտության կողմերին անխափան պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և պնդում են իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի անմիջական հարևանությամբ տեղի ունեացած միջադեպերով: Մենք ցավակցություն ենք հայտնում մարդկանց մահվան կապակցությամբ, մասնավորապես` քաղաքացիական անձանց, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը», - ասված է Նադալի հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել միայն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, որի գործունեությանը Փարիզն ամբողջապես աջակցում է:
Հարակից հրապարակումներ`
- Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի
- Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը
- Գերմանիայի ԱԳՆ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
- ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ միջնորդների հայտարարությունը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը
- ԵԱՀԿ Մինսկի խումբ. Պատերազմը ԼՂ հակամատության լուծման տարբերակ չէ
- Ռազմական էսկալացիան ԼՂ-ում պետք է դադարեցվի. Լիտվայի ԱԳՆ
- «Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում». ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան