«Արարատն» ու «Շիրակը» կիսեցին միավորը
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում քիչ առաջ ավարտվեց 20-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» դիմակայությունը:
Հանդիպման առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Ընդմիջումից հետո ևս մրցակից թիմերին չէր հաջողվում հաջողության հասնել, սակայն խաղի 70-րդ րոպեին «Շիրակի» ֆուտբոլիստ Դրիսա Դիարասուբային հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Ընդամենը 8 րոպե անց արարատցիները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Բրայան դե լա Ֆուենտեն` գնդակն ուղարկելով անպաշտպան դարպասը:
1:1 և մրցաշարային աղյուսակում «Շիրակը» շարունակում է մեկ միավորով գերազանցել «Արարատին»: