Արցախում վիրավորվածներից մեկը տեղափոխվել է Երևան
Վերջին տվյալների համաձայն «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:
Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը գնհատվում է կայուն ծանր: Հայկ Թորոսյանը տեղափոխվել է Երևան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին