Բրյուսելի օդանավակայանը կսկսի աշխատել ապրիլի 3-ից
Բրյուսելի օդանավակայանը կվերականգնի աշխատանքն ապրիլի 3-ից: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին: Նշվում է, որ օդանավակայանում աշխատանքը կվերականգնվի մասամբ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն էր տեղի ունեցել՝ երկուսն օդանավակայանում, մեկը մետրոյում: Ավելի քան 30 մարդ զոհվել է, 300-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելի ահաբեկչություններում երրորդ կասկածյալը՝ «փարիզյան ահաբեկիչ»
- «Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան