Հակառակորդը զինադադարը խախտում է սահմանի ողջ երկայնքով. Դավիթ Բաբայան
Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտում զինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ, և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր է կատարել, սակայն ստանալով համարժեք պատասխան, հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ», - նշեց Դ. Բաբայանը:
Վերջինս ընդգծեց` իրավիճակն այնպես է, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` հակառակորդի կողմից կիրառվել են տարբեր տիպի ծանր զինատեսակներ, սակայն ստացել են համարժեք պատասխան:
«Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը: Ըստ երևույթին` նրա մեջքին կանգնած են որոշ ուժեր` մասնավորապես` Թուրքիան: Այսպիսի զարգացումները, հատկապես` Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում, որտեղ քննարկվում են կարևորագույն հարցեր, իսկ Ալիևը գնում և հանդես է գալիս որպես ահաբեկիչ` արդեն ահազանգ են բոլորի համար», - հավելեց Դավիթ Բաբայանը:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան