Խոսրով Հարությունյանի փոխարտգործնախարար որդին պետք է ներդրումներ բերի Հայաստան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հետ:
-Ի՞նչ ներդրումներ եք ակնկալում, Դուք նոր ներդրումնե՞ր եք բերելու Հայաստան:
- Ոչ թե մենք կոնկրետ ներդրումներ ենք բերում, այլ մենք խոսում ենք հետևյալի մասին. ինչպես անենք, որ դիվանագիտական դեսպանատների համակարգը ավելի աշխույժ լինի ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ: Սա է խնդիրը: Այսինքն՝ մենք ոչ թե խնդիր ենք դնելու դեսպանի առաջ՝ գնա, ներդրումներ բեր, այլ խնդիր ենք դնելու, որ այդ համակարգը, այսինքն՝ ներդրումների ներգրավման և արտահանումների խթանման ամբողջ շղթան՝ սկսած էկոնոմիակայի նախարարությունից, Զարգացման հիմնադրամից մինչև դեսպանատներ, համակարգն ամբողջապես պետք է աշխատի: Բոլորը տարբեր գործառույթներ ունեն:
-Եվ որոշակի հաջողություն ունե՞ք արդեն:
- Մենք այս պահի դրությամբ փորձում ենք պատկերացնել, թե ինչպես պետք է աշխատի այդ համակարգը, կան որոշակի հաջողություններ: Դուք գիտեք՝ ՀՀ նախագահը վերջին ժամանակահատվածում հանդիպումներ է կազմակերպում ՀՀ դեսպանների հետ, և յուրաքանչյուր դեսպանի կտրվածքով մենք տեսնում ենք՝ ինչ հաջողությունների ենք կարողացել հասնել անցյալ տարի և ինչ պլաններ ունենք առաջիկայում:
- Հայտնի է, որ Ձեր ընտանիքը որոշ բիզնեսներ ունի, Դուք շարունակո՞ւմ եք դրանք տնօրինել:
-Ոչ ես վաղուց չեմ ղեկավարում բիզնեսներ, զբաղվում եմ պետական գործունեությամբ:
-Այսինքն բիզեսները տվել եք կառավարմա՞ն:
-Այո:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: