Լուիս Էնրիկե. «Հաղթանակը ստուգողական կրակոց կլինի «Ռեալի» ուղղությամբ»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է «Ռեալի» հետ այսօր կայանալիք հանդիպումից իր ակնկալիքներով:
«Նման խաղերն այնքան էներգիա են հաղորդում, որ չես վախենում՝ կապված ֆուտբոլիստների հոգնածության հետ: Նրանց հետ զրույցներից հասկացա, որ խելագարվելու չափ ուզում են հաղթել:
Չենք փոխի մեր խաղաոճը և պետք է հնարավորինս շատ տիրենք գնդակին, որպեսզի «Ռեալը» չկարողանա ցուցադրել իր վարպետությունը:
Ուզում եմ, որ «Նոու Կամպն» աջակցի մեզ: Ոչինչ այնքան չի ոգևորում մեր երկրպագուներին, որքան հաղթանակն այնպիսի մրցակցի նկատմամբ, ինչպիսին «Ռեալն» է: Իհարկե, նույնը կարելի է ասել նաև մադրիդյան թիմի երկրպագուների մասին:
Հաղթանակը ստուգողական կրակոց կլինի «Ռեալի» ուղղությամբ, և այդ դեպքում մեր միակ մրցակիցը կլինի «Ատլետիկոն»: Եվ մենք պարզապես պարտավոր ենք հաղթել»,- ասել է Լուիս Էնրիկեն: