Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն գործող քաղաքապետին պաշտպանելու հարցում. «Հրապարակ»
Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Եթե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը կենաց-մահու պայքար է տանում Արամյանի հաղթանակի համար, որպեսզի նախ իր դիրքերն ամրապնդի ու ապագայի հետ կապված պլաններն իրականացնի, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ չի աջակցում կուսակից Արամյանին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ավելին, ըստ որոշ լուրերի, աշխատում է Դաշնակցության թեկնածուի օգտին։ Պատգամավորը, ասում են, մարզպետ Գյոզալյանին անձամբ խոստացել է օգնել՝ ձայներ բերելու ՀՅԴ թեկնածուի համար՝ որոշակի ակնկալիքների դիմաց։ Նա ցանկանում է կնոջը՝ Թամարա Գևորգյանին հետագայում էլ Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն տեսնել»,-հավելել է թերթը: