ՌԴ Պետդումայի փոխխոսնակն առաջարկում է Մոսկվայում ղարաբաղյան հարցով բանակցություններ անցկացնել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տրամաբանական կլինի անցկացնել Մոսկվայում` ԵԱՀԿ հովանու ներքո: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրումը:
«Ներկա պայմաններում խիստ անհրաժեշտ է ամբողջությամբ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի մերձ կապերը Ռուսաստանի հետ` տրամաբանական կլինի բանակցային միջավայրը կազմակերպել Մոսկվայում, հնարավոր է` ԵԱՀԿ հովանու ներքո», - ընդգծել է Ռոմանովիչը:
Զրուցակցի կարծիքով` անհրաժեշտ կլինի հետաքննություն անցկացնել և պարզել մեղավորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան