ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը
Մարտի 28-ից ապրիլի 2-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Русский репортер» ռուսական դաշնային ամսագրի, «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ տեղի է ունեցել IX միջազգային երիտասարդական գիտագործնական «Մեդիապոլիգոն-24» լրագրողական սեմինարը:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 ուսանողներ, լրագրողներ և լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից: «Մեդիապոլիգոն-24» սեմինարի շրջանակներում անցկացվել է «Երևան-24» հատուկ նախագիծը, որի նպատակն էր տոտալ լրագրության նոր ձևաչափով առավել ծավալուն պատկերել ժամանակակից քաղաքի կյանքի դինամիկան: Բացի այդ, տեղի ունեցան վարպետության դասեր Հայաստանի առաջատար լրագրողների և լուսանկարիչների և «Русский репортер» ամսագրի աշխատակիցների կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,
«Մեդիապոլիգոն-24»-ի շրջանակներում նախագծի թղթակիցները տարբեր ձևաչափերով լուսաբանում էին տեղական կազմակերպությունների, ձեռնարկությունների կյանքը և գործունեությունը: Սեմինարի առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նվերներով:
Ըստ աղբյուրի, ՎՏԲ-Հայաստան բանկը մշտապես աջակցում է կրթության ոլորտին, ողջունելով նման լայնածավալ կրթական ծրագրերի անցկացումը, որոնց մասնակցում են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև ԱՊՀ այլ երկրների ներկայացուցիչները: Նման միջոցառումները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև խթանում են երիտասարդ մասնագետների կողմից նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերելու ձգտումը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: