Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս անհրաժեշտ ու արված քայլերի, հայտնել է հայկական կողմի կորուստների մասին՝ 18 զոհ, 35-ին մոտ վիրավոր:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր քաղաքացիական անձանց մասին՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Հանրապետական բժշկական կենտրոն էին տեղափոխվել 6 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով։ Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին:
Քիչ առաջ հայտնի էր դարձել թշնամու կորուստները՝ ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված:
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք. ՀՀ նախագահ
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է թշնամու՝ զորքերի չեզոք գոտում լինելու փաստեր
- Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
- Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է վիրավոր քաղաքացիների մասին
- Ա. Հովհաննիսյան. Խոցված ուղղաթիռն ընկել է Մռավ լեռան արևելքում
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան