
Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
Ստեփանակերտի հոսպիտալից ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել երեք զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, զինծառայողներից մեկը վերակնդանացման բաժանմունքում է, երկուսին վիրահատում են:
Զինծառայողների վնասվածքները տարբեր են՝ որովայնի, կրծքվանդակի, ստորին վերջույթների, դեմքի: Ասատուրյանի խոսքով, նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Այլ տեղեկություններ նա չհաղորդեց, սակայն հոսպիտալ են եկել նաև զինծառայողների հարազատները: