Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ
«Գեներալը զինվորին մենակ չէր թողնի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների վարչության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը` հաստատելով տեղեկությունները, թե գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ, գտնվելու զինվորի կողքին:
Վարդանյանի փոխանցմամբ, սահմանին տիրող լարվածության պատճառով ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Նա տեղեկացրեց, որ «հազարավոր մարդիկ են դիմել` առաջնագիծ մեկնելու համար»:
«Արդեն իսկ խմբերը սկսել են մեկնել: Նրանք լինելու են առաջնագծում, զինվորի կողքին, օգնելու են նրան», -հավելեց Վարդանյանը` ընդգծելով, որ իրենք քայլերը համաձայնեցնում են պետական կառույցների հետ` ՀՀ և Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների և պաշտպանության նախարարների:
Արդեն երկու օր է` հակառակորդը զինված հարձակում է սկսել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. հրադադարի խախտման հետևանքով երկու կողմն էլ ունեցել են զոհեր. հայկական կողմի տվյալներով, հակառակորդն ունեցել է 200-ից ավելի զոհ, իսկ հայկական կողմում զոհերի քանակը 18 է, իսկ վիրավորվել է 35 մարդ: Հրթիռակոծության հետևանքով դպրոց գնալու ճանապարհին զոհվել էր 12-ամյա Վարդան Գրիգորյանը:
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ուղղաթիռներ:
Հարակից հրապարակումներ`
- Եռասերունդ Երկրապահը բերվում է մարտական պատրաստվածության. ԵԿՄ
- Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար
- Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին. ԼՂՀ Վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան