Եռասերունդ Երկրապահը բերվում է մարտական պատրաստվածության. ԵԿՄ
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության: Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորական միության պաշտոնական կայքից:
«Երկրապահ կամավորականների միությունը կանգնած է եղել Հայաստան պետության, հայկական Արցախ պետության կայացման ակունքներում, հայոց բանակի ստեղծման հիմքերում:
Այսօր էլ Երկրապահն ակտիվորեն գործակցում է բանակի հետ: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ երկրապահ ազատամարտիկները շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում:
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում:
Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաև շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել և այսօր են անդամագրվում Երկրապահին»,- նշվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին