Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին. ԼՂՀ Վարչապետ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը և ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան