ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած հրադադարի լայնամասշտաբ խախտման դեպքերից: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:
Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ:
Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգված է, որ գործի է դրվել ծանր զենք, ինչի հետևանքով մարդկային զոհեր են եղել, նաև` քաղաքացիների շրջանում:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին դադարեցնել զինված պայքարը, անվերապահորեն հարգել հրադադարի մասին համաձայնագիրը ու քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ», -նշվում է Բան Գի Մունի անունից մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ:
Նրա հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատում է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով երկու կողմն էլ ունեցել են զոհեր. հայկական կողմի տվյալներով, հակառակորդն ունեցել է 200-ից ավելի զոհ, իսկ հայկական կողմում զոհերի քանակը 18 է, իսկ վիրավորվել է 35 մարդ: Հրթիռակոծության հետևանքով դպրոց գնալու ճանապարհին զոհվել էր 12-ամյա Վարդան Գրիգորյանը:
Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ուղղաթիռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին