
Ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ագրեսորի գործողությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար
«Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակմանը», - հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում իրավիճակի սրման վերաբերյալ թուրքական իշխանությունների հայտարարությունները:
«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված:
Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», -հավելել է ԱԳ փոխնախարարը: