Agenzia Fides. Թուրքիան քրդերի դեմ արշավելով բռնագրավում է Դիարբեքիրի եկեղեցիները
Վատիկանի «Agenzia Fides» պարբերականը, անդրադառնալով Թուրքիայի հարավային քրդաբնակ նահանգներում «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ կառավարական զորքերի իրականացրած գործողություններին, գրել է, թե Թուրքիան, օգտվելով առիթից, բռնագրավում է Դիարբեքիրի պատմական կենտրոնում գոյություն ունեցող մշակութային հուշարձանները, որոնց թվում են նաև քրիստոնեական եկեղեցիներ:
«Պետության կողմից օտարվել են Սուրբ Կիրակոս Հայ առաքելական եկեղեցին, Կույս Մարիամի սիրիական տաճարը, հայկական կաթոլիկ եկեղեցին, ինչպես նաև շուրջ վեց հազար տներ, որոնք գերազանցապես տեղակայված են հին քաղաքում:
Ներկա պահին Դիարբեքիրում չկա գեթ մեկ քրիստոնեական եկեղեցի, որը բաց է հավատացյալների համար:
Թուրքիայի կրոնական ֆոնդերի ղեկավար Ադնան Էրտեմը պատմական եկեղեցիների օտարումը մեկնաբանել է որպես քաղաքի պատմական կենտրոնի պահպանման միակ՝պաշտպանելով դրանք ընթացող ռազմական գործողությունների արդյունքում կործանվելու վտանգից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան