Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը կրակը դադարեցնելու մասին
«Միանգամայն այլ իրավիճակ է: Ադրբեջանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Վերջին 12 ժամվա ընթացքում նրանք երկու անգամ հայտարարել են դադարի մասին, բայց խոսքին տեր չեն կանգնում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ րոպեներ առաջ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ միակողմանիորեն դադարեցնում է մարտական գործողությունները շփման գծում:
Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի նման մարտավարությամբ ադրբեջանական կողմը, Բաբայանն ի պատասխան ասաց, որ նրանց նպատակը միջազգային հանրությանը և հատկապես սեփական հասարակությանը մոլորեցնելն է:
«Նրանք գիտեն, որ միաջազգային ոչ մի կազմակերպություն չի գա և տեղում չի ստուգի իրավիճակը դրա համար էսպես հայտարարություններով փորձում են մոլորեցնել, բայց նրանց մոտ չի ստացվի: Սա բնորոշ է Ադրբեջանին և սա շահարկում է։
Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք և չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը», -մեզ հետ զրույցում հավելեց Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան