ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Դեպքերի զարգացման ընթացքին ԼՂՀ ՊՆ-ն կանդրադառնա առաջիկա հաղորդագրություններում:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները. ԼՂՀ ՊԲ
- Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին. ԼՂՀ Վարչապետ
- Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անտեսումը հանգեցնում է Ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների. ԼՂՀ ԱԺ
- Կարծում եմ՝ անհրաժեշտ է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատել. Սերժ Սարգսյան
- Հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան