Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով և արյան բաղադրամասերով
Այս պահի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն ապահովված է անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյունով և արյան բաղադրամասերով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին նախարարության լրատվական ծառայությունից:
Ինչ վերաբերում է արյունատվական ակցիաներին, մասնավորապես, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ սահմանին վիրավորված զինվորներին արյուն նվիրաբերելուն, նախարարությունից ասացին, որ դա քաղաքացիների`սեփական հայրենանվեր նախաձեռնությունն է: Այս պահի դրությամբ արյան անհրաժեշտ պաշարներով հանրապետությունն ապահովված է:
«Բոլորն էլ փորձում են ստեղծված իրավիճակում օգտակար լինել»,- ասացին նախարարությունից` շնորհակալություն հայտնելով բոլոր այն դեղարտադրողներին և դեղներմուծողներին, բուժաշխատողներին, ովքեր աջակցելու պատրաստակամություն են հայտնում:
Ըստ աղբյուրի՝ բոլոր բուժհիմնարկներն ապավովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով, ինչպես նաև մասնագիտական ներուժով:
Նշեցին նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով ԼՂՀ առողջապահության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին