ԼՂՀ ՊՆ. Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Այս մասին հայտարարում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:
Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:
Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:
Իրավիճակի զարգացման հետագա ընթացքին տեղեկանալու համար հետևեք ԼՂՀ ՊՆ հաղորդագրություններին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի տեղեկատվական ծուղակը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
- Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ
- ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են ադրբեջանական ուժերի կողմից գրավված հենակետին
- Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. Տիգրան Աբրահամյան
- Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար
- Հակառակորդը շարունակել է ագրեսիվ գործողությունները. ԼՂՀ ՊԲ
- Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին. ԼՂՀ Վարչապետ
- Ադրբեջանի քայլերը համարժեք գնահատականի չարժանանալու դեպքում կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների. ՀՀՇ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին