Օլանդ. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Հանրապետության նախագահը խորը ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում ՝ շփման գծում, լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք պատճառ են դարձել զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ֆ. Օլանդը հակամարտության կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման կոչ է արել:
«Չկա այլ ճանապարհ, բացի բանակցություններից: Հանրապետության նախագահը, ով 2014 հոկտեմբերին Փարիզում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, վերահաստատում է իր հավատարմությունն առավելագույնս սեղմ ժամկետներում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է Օլանդի գրասենյակի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը կոչ է անում դադարեցնել մարտերն ու կայունացնել իրավիճակը
- ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել արյունահեղությունն ու վերականգնել ԼՂ հրադադարի ռեժիմը
- Մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք. ՀՀ նախագահ
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել զինադադարի ռեժիմը
- Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով պետք է լինի
- Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին