Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում. Տիգրան Աբրահամյան
«Որ ուղղությամբ Ադրբեջանը չի նահանջում, այդ հատվածը ադրբեջանական գերեզմանոցի է վերածվում»,- այս մասին իր ֆեյբուքյան էջում գրում է քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին:
Այս պահին Ադրբեջանի համար առաջնայինը իր հանրությանը «հաղթանակներով» կերակրելն է: Այդ նպատակով «մսաղացի բերան» է հանել իր ողջ մարդկային ուժը:
Մարտական գործողությունների այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը դեռ չի նահանջել, տվյալ հատվածը վերածվում է ադրբեջանական գերեզմանոցի:
Դա է պատճառը, որ ադրբեջանական կորուստների թիվը հարյուրների է հասնում»,- գրում է Տիգրան Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին