Թոմաս դե Վաալ. Ադրբեջանական կողմը հրադադարը խախտելու առավել մեծ պատճառներ ուներ
«Շատերը մտավախություն ունեին, որ այս օրը կգա և այն եկավ», - գրում է «Քարնեգի» կենտրոնի բրիտանացի վերլուծաբան, Հարավային կովկասի հարցերով փորձագետ Թոմ Դե Վաալը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում մարտերի վերսկսմանը։
Հեղինակը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ, ինչպես շատերն են պնդում, և որ 1994թ-ի հրադադարի համաձայնագիրը պահպանվել է հիմնականում կողմերի զսպվածության և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից քաղաքական հաշվարկների շնորհիվ։
Դե Վաալն արձանագրում է, որ վերջին տարիներին իրավիճակն, այնուհարդերձ, փոխվել է` դառնալով էլ ավելի վտանգավոր։
«Վերջին տարիներին Ադրբեջանը իր նավթային եկամուտների հաշվին միլիոնավոր դոլարներ է ծախսել նոր զինատեսակներ գնելով, այդ թվում ուղղաթիռներ, անօդաչուներ, ՄԻԳ մարտական ինքնաթիռներ և ծանր հրետանի` հիմնականում Ռուսաստանից։ Հայաստանը ևս ուժեղացրել է իր պաշտպանական կարողությունները` կրկին Ռուսաստանից ձեռք բերված զինամթերքներով», - գրում է դե Վաալը, հավելելով, թե «բոլորն են գիտակցում, որ ղարաբաղյան նոր պատերազմը ողբերգական չի լինելու զուտ Հայաստանի կամ Ադրբեջանի համար, այլ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»։
Անդրադառնալով միմյանց հասցված կորուստների վերաբերյալ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրություններին, դե Վաալը գրում է. «Այս սրումն ավելի լուրջ է, քան ամեն տարի շփման գծում գարնանը նկատվող ակտիվացումը։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարի խոշոր խախտումները պատահականություն չեն կարող դիտարկվել, այլ ունեն քաղաքական դրդապատճառներ։ Ադրբեջանական կողմը հրադադարը խախտելու առավել մեծ պատճառներ ուներ։ 1990թ-ի հակամարտությունից հետո որպես պարտված կողմ, կորցնելով իր «դե յուրե» տարածքների շուրջ մեկ յոթերորդը, Բաքուն գիտակցում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու գործիքներից մեկը հրադադարի խախտումն է, հիշեցնելով, որ ստատուս քվոն կարող է փոփոխվել»։
Հեղինակն արձանագրում է, որ մարտերը վերսկսվելուց հետո արդեն կարևոր չէ, թե ով այն սկսեց, քանի որ «հայկական կողմն ի զորու է ինքնուրույն ռազմական գործողություններ մղել շփման գծից այն կողմ` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
«Ադրբեջանից ստացված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը լքում է հակամարտության գոտին, ոմանք` ոտքով», - գրում է հեղինակը։
Ադրբեջանական կողմը վկայակոչում է 1990-ականներին ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը հայկական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ, կարծես դրանով հիշեցնելով միջազգային հանրությանն իր ռազմական ուժ կիրառելու իրավունքի մասին,,-ասում է նա։
Նշված զարգացումների մեջ ամենաուշագրավ հանգամանքը, ըստ դե Վաալի, այն է, որ մարտական գործողությունների վերսկսման ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը գտնում էին Վաշինգտոնում և Միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքներից զատ, բանակցություններ էին վարում ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ։
«Բնական է, որ հարց պետք է առաջանա, ինչու մարտերը վերսկսվեցին հենց այդ պահին։ Ցանկացած վարկած այդ հարցում կարող է լինել զուտ ենթադրությունների հարթության մեջ։ Դրանցից մեկը կարող է հուշել, որ Մոսկվան է հրահրել հակամարտությունը, որպեսզի խարխլի ԱՄՆ-ի` միջնորդական համբավը` նույնիսկ ի հեճուկս այն հանգամանքի, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընկեր միջնորդներ», - գրում է դե Վաալը և հավելում. «Այս սցենարի ներքո, ենթադրվում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր միջամտել որպես իրական միջնորդ և թելադրել հակամարտության կարգավորման այնպիսի գործարքը, որով կնախատեսվի ռուսական զորքի տեղակայումն հակամարտության գոտում», -գրում է դե հեղինակը և մատնանշում այդ սնենարը բացերը ևս։
«Այս վարկածի անհավանականության մասին է խոսում է այն փաստը, որ Ռուսաստանը, լինելով նույնիսկ ամենակարևոր երկրորդական խաղացող, չի վերհսկում իրավիճակը տեղում»։
«Այն (Ռուսաստանը) այդքան հզոր չէ, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերին ստիպի անել այն, ինչ ցանկանում է։ Վերջիններս խիստ անկախ մարմիններն են` ենթակա միայն իրենց նախագահներին, և այդպիսով, Ռուսաստանի` դեպքերին ընթացք հաղորդելու ենթադրյալ կարողության մասին տեսակետները շատ ավելի անիրական են, քան կարող են թվալ»։
«Առավել հավանական է թվում վարկածը, որ կողմերից մեկը, ավելի հավանական է` Ադրբեջանն է նախաձեռնել մարտական գործողությունների վերսկսումը, դրա համար ունենալով առավել մեծ դրդապատճառներ, սահմանափակ ռազմական օպերացիայի միջոցով փորձելով փոխել իրավիճակն իր օգտին։ Այս ամենի վտանգավոր կողմն այն է, որ ռազմական գործողությունները սկսվելու դեպքում շատ արագ կարող են դուրս գալ վերահսկողությունից», - գրում է բրիտանացի վերլուծաբանը` զգուշացնելով հակամարտության անկանխատեսելի զարգացումների մասին` հաշվի առնելով, այդ թվում տեղում գործող քաղաքական այնպիսի միջավայրը, որտեղ փոխզիջման գնալը կարող է դիտարկվել որպես թուլության նշան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան