Ադրբեջանի տեղեկատվական ծուղակը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերը որոշում են կայացրել դադարեցնել մարտական գործողությունները շփման գծում: Այս մասին, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Խնդրում եմ առանձին պարզաբանումներ մի պահանջեք։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»:
Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել ադրբեջանական կողմից կրակի դադարեցումը:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր, և ՊԲ ստորաբաժանումներ, անցնելով հակազդիչ գործողությունների, Թալիշի ուղղությամբ տիրել են նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին