Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի առնչությամբ
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների մասին մտահոգիչ լուրերը անհանգստության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում ընթացող մարտական գործողություններին, մասնավորապես նշել է. «Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին կոչ է անում հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք առկա իրավիճակն ավելի կբարդացնեն և հորդորում է, որպեսզի անհապաղ դադարեցվեն բախումներն ու կողմերն իրենց ողջ ջանքերը գործադրեն, որպեսզի վերադառնան խաղաղ իրավիճակին և ՄԱԿ-ի ու խաղարար այլ խմբերի շրջանակներում խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով»:
«Այն դեպքում, երբ ականատես ենք լինում տարածաշրջանում ծայրահեղական խմբերի քայքայիչ գործողություններին, ու երբ անհրաժեշտ է հաստատել կայունություն և հանգստություն, Ղարաբաղում լարվածության աճի և Հայաստանի ու Ադրբեջանի մասին բախումների մասին մտահոգիչ լուրերը մտահոգության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան