Իրանի Մեջլիսի նախագահ. Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում
«Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
«Լեռնային Ղարաբաղի հարցը նոր մտահոգություններ է առաջացրել տարածաշրջանում: Ինչպես այս հակամարտության, այնպես էլ տարածաշրջանում առկա այլ ճգնաժամերի լարվածության աստիճանը շատ բարձր է, և տարածաշրջանում նոր պատերազմն ընդունելի չէ»:
Հիշեցնենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակին էր անդրադարձել նաև ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների մասին մտահոգիչ լուրերը անհանգստության առիթ են տալիս Իրանի Իսլամական Հանրապետությանը»,-հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նախորդ հրապարակումը
Իրանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի առնչությամբ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին