Քաղաքական 15:08 04/04/2016

ՀՀ նախագահ. Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ՀՀ-ն ճանաչելու է ԼՂ անկախությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով:

***

ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք

Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին: ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է:

Ինչպես գիտեք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:

Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհի: Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետև Ադրբեջանի զորատեսակները որևէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմիջապես հետո ոչնչացվել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երեկ հայտնվեցին նաև լրատվամիջոցներում. նայեք այդ կադրերը ու համադրեք դրանք «հանդուրժողականության կղզյակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու մասին հարևան պետության ղեկավարի պարբերաբար հնչեցվող խոսքերի հետ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ:

Նման մասշտաբի գործողություն չի գրանցվել 1994 թվականի զինադադարի հաստատումից ի վեր: Հարձակողական սադրիչ գործողություններն ադրբեջանական կողմից վերսկսվել են հաջորդ օրն առավոտյան և շարունակվում են մինչև այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ և հրանոթներ: Այսպես կոչված «միակողմանի զինադադարի» հայտարարումից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց ակտիվ գործողությունները շփման գծում, ինչպես նաև հրետակոծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը:

Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մարտական գործողությունների հետագա սաստկացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի: Սա, բնականաբար, կազդի ոչ միայն հարավկովկասյան, այլև եվրոպական տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա:

Ակնհայտ է, որ թե ռազմական գործողությունների դադարեցումը և առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում են նաև եվրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին՝ որպես Եվրոպայի անվտանգության ապահովման երաշխավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող կառույցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահված:

Ցավոք, հայկական կողմի բազմաթիվ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թե ուշ գերի է դառնալու հայատյացության իր իսկ հռետորաբանությանն ու նոր զինված արկածախնդրություն է սանձարձակելու, և պետք է հնարավոր միջոցներով զսպել ագրեսորին, չտվեցին ցանկալի արդյունք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումներով, միջազգային հանրությունը լուռ էր կամ գրեթե լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրությունը գրեթե լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և հրաժարվում վստահության ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրությունը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր զինատեսակները, գնդակոծում խաղաղ բնակչությանը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպվածություն»:

Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցեք ձեր մայրաքաղաքներ.

1. Ադրբեջանի արտգործնախարարության, ինչո՞ւ միայն արտգործնախարարության՝ Ադրբեջանի նախագահի խոսքից էլ էր դա երևում, և այլ պաշտոնական աղբյուրների կողմից հրապարակավ հայտարարվել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցե իրենց համար հասկանալի, բայց մինչև օրս տեղի ունեցող գործընթացների մեջ որևէ կերպ չտեղավորվող պատճառներով, հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել: Իրենց բացատրությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որպեսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրվում է, որ պիտի լուծվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ բացատրության հստակ պահանջ Բաքվից:


Վերջին օրերին հնչեցին բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ: Դրանք արդյունավետ չեն այնքան ժամանակ, հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրությունը լուռ էր, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն նախատեսում հետևանքներ դրանց անտեսման համար:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ հայկական և ադրբեջանական զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն հանդես գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պետք է լինեն նախ և առաջ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շտապ ներդնումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողությունների զգալի ավելացումը: Հակամարտության գոտում անհրաժեշտ է նաև ավելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:

2. Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ որևէ հակամարտություն կարգավորելու հարցում, հատկապես` ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտությունների դեպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտության պատճառը և հետո միայն անցնել դրանից բխող բոլոր կարգավորումներին:

Հայկական կողմը, և դրա մասին քաջ տեղյակ են Մինսկի խմբի համանախագահները և այստեղ նստած այդ երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարվել հակամարտության կարգավորմանն ուղղված տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այն ժամանակ, երբ կլուծվի հակամարտության բուն պատճառը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազատվի կրկին գաղութակցվելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետության կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժեքները:

3. Երրորդ. Ադրբեջանի հերթական լկտի պահվածքի վերջին դրսևորումներից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էր, որում ասվում էր, թե իբր մարդասիրական քաղաքականությունից ելնելով` Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է պատասխան գործողությունները «թշնամու նկատմամբ» և սկսում կյանքի կոչել ազատագրված տարածքների պաշպանության ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել և այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը և փորձում ստեղծել նախադրյալներ իր կողմից սանձազերծված ռազմական գործողությունները և դրանց հետագա շարունակությունը քողարկելու համար:

Որևէ այսպես կոչված նոր «միակողմանի զինադադարի» մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ադրբեջանի կողմից ստորագրված 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերն ուժի մեջ են, և Ադրբեջանը ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես միջազգային պարտավորություն պետք է հետևի այդ փաստաթղթի տառին և ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակվա միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաև զինադադարի ռեժիմի պահպանման երաշխավորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, և Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ` անկախ նրանից հավանում է ղարաբաղցիներին, թե` ոչ: Ավելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է դառնա մանրամասն ուսումնասիրության և գնահատականի առարկա, քանի որ դա է արդյունավետ բանակցային գործընթացի գրավականն ու շարժառիթը:

Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթե առկա է կամք և ցանկություն շտկել իրավիճակը, ապա հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:

Եվ վերջում. ԵԱՀԿ մասնակից երկրներից մեկը՝ Թուրքիան, որը հաճախ հիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցության մասին, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից և բացահայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականությունը: Ադրբեջանը պարծենում է իր իբրև թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեև միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ և հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձևավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արևելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թվում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արյունակցական անվտանգության» մոտեցում որդեգրած այդ երկրին պետք է ընդհանրապես հեռու պահել ղարաբաղյան կարգավորման գործընթացից:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ներկայության համար և հույս հայտնել, որ հանուն համաեվրոպական անվտանգության ու խաղաղության իմ ուղերձն ու մտահոգությունները դրական արձագանք կգտնեն ձեր մայրաքաղաքներում:

Պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}