Փորձագետ. Հայկական զինուժը հնարավորություն է ստացել հարվածելու հակառակորդի սնուցման հանգույցներին
Հայկական զինուժը հակառակորդի առաջխաղացումը կանխելու ու հետ շպրտելուց բացի մի քանի ուղղություններով այնպիսի դիրքային առավելություններ է ստացել, ինչը հնարավորություն է տվել շփման գծի որոշ հատվածներում հարվածներ հասցնել հակառակորդի, այսպես կոչված, սնուցման հանգույցներին: Այս մասին գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«ՊՆ խոսնակն արդեն հայտնել է, որ ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք փորձել են տեղափոխվել առաջնագիծ:
Այս պահին առաջնագծում հայկական զինուժի առավելությունն ապահովելուն ուղղված լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում բոլոր ուղղություններով»,-գրել է Տ. Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Լավ լուրերից հերթականը
- ՊՆ. Ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ են ոչնչացվել
- Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հակառակորդը շարունակել է արկակոծել առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը. ԼՂՀ ՊՆ