«Ադրբեջանի ՆԳՆ-ն լրագրողներին խնդրել է խեղաթյուրել ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մասին տվյալները». LifeNews
Ռուսական LifeNews պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացրել է Արդբեջանում աշխատող իր թղթակցի և այլ լրագրողների նկատմամբ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից կիրառվող ճնշումները:
«Երկու օրվա ընթացքում LifeNews-ի նկարահանող խումբը հասցրել է լինել Ադրբեջանի յոթ բնակավայրերում: Լրագրողները տեսել են շուրջ հիսուն ավերված տներ, հակամարտության հետևանքով եղել են զոհեր և տասնյակ տուժածներ խաղաղ բնակչության շրջանում: Սակայն տեղական հեռուստաալիքներով, հատկապես Բաքվում, սահմանամերձ գոտիում տիրող իրական իրավիճակը, մեղմ ասած, գունազարդում են», - գրել է պարբերականը:
Ըստ հրապարակման` լրագրողներն աշխատել են ոստիկանների և վարչակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իսկ նկարահանումներից հետո լրագրողների խմբին տեղափոխել են շրջանային կենտրոն և երկու ժամ պահել են դատարկ սենյակում` առանց բացատրելու, թե ինչու:
Դրանից հետո լրագրողներին խոստացել են, որ կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նրանք պետք է նկարահանեին վիրավորներին, սակայն տեղափոխել են ոստիկանություն, որտեղից էլ համառորեն հորդորել են վերադառնալ Բաքու:
Բացի դրանից` ուղեկցողները լրագրողներին խնդրել են իրենց ռեպորտաժներում ընդգծել, որ իբրև ադրբեջանական կողմը չէ առաջինը կրակում, այլ միայն պատասխանում են:
«Որպեսզի տեղեկատվությունը օբյեկտիվ լինի, նշենք, որ LifeNews-ի ևս մեկ նկարահանող խումբ աշխատում է Լեռնային Ղարաբաղում` Հայաստանի կողմից: Սակայն ստացվում է, որ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին Ադրբեջանի ղեկավարությունն այժմ մտադրված չէ բարձրաձայնել», - գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան