Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ. Դավիթ Տոնոյան
«Հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ, բայց հակառակորդը պարբերաբար կրակում է», -այսօր Ազգային ժողովում շփման գծում ստեղծված վիճակի վերաբերյալ խորհրդարանականների հետ փակ հանդիպումից առաջ հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտոնյան նաև վստահեցրեց, որ հակառակորդի տիրապետության տակ որևէ հենակետ չկա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու փակ քննարկում, որի հիմնական թեման լինելու է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակը: