ԼՂՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ
«Հաստատում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ԼՂՀ։ ժամկետների մասին կհաղորդվի լրացուցիչ», - ռուսական Ինտերֆաքս գործակալության հարցին ի պատասխան ասել է ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Անի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Twitter ցանցում առ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երեւանում կլինեն ապրիլի 9-ին` Նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներ ունենալու նպատակով։
#ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն #Երևան: Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը: Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ:
— MFA of Armenia (@MFAofArmenia) April 5, 2016
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապրիլի 5-ի ժամը 12:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները կողմերի միջեւ համաձայնությամբ դադարեցվել են։ «Այսօր ժամը 12:00-ից Պաշտպանության բանակը դադարեցրել է կրակը՝ մեր քաղաքական ղեկավարության հրամանով», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
BREAKING: #Armenia confirms ceasefire preparations for #NagornoKarabakh https://t.co/7W2DawM1jk #Azerbaijan pic.twitter.com/eMjoYtQKWe
— Sputnik (@SputnikInt) April 5, 2016
«Ժամը 12:00-ից համաձայն երկկողմ պայմանավորվածության, կրակը առաջնագծում դադարեցվել է», - ասել էր Հասրաթյանը։ Կրակի դադարեցման մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին փաստաթղթի մշակման տեղեկությունները։
#Армения подтвердила подготовку документа о перемирии в #Карабахе https://t.co/rpaPB8BgLX pic.twitter.com/qw3ThDie9v
— РИА Новости (@rianru) April 5, 2016
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993թ. ապրիլից նոյեմբեր ընկած հատվածում ընդունել է չորս բանաձև, հորդորելով հաստատել «արդյունավետ և մշտական» զինադադար, ինչպես նաև այդ ուղղությամբ «անհապաղ կերպով իրականացնել երկկողմ և հրատապ քայլեր»:
Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները 1992թ. մարտից ի վեր անցկացվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերով, որը 1990-ականների կեսերից սկսեցին համանախագահել Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան։
ԵԱԽՀ/ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Վլադիմիր Կազմիրովի օժանդակությամբ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսին ստորագրվեց հրադադարի պայմանագիրը, որը որոշակի խախտումներով եւ լարվածության բռնկումներով պահպանվել է մինչեւ 2016թ. ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկեցին հարձակվողական լայնածավալ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններով։
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել բանաձեւը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել եւ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ: Ադրբեջանը սակայն բազմիցս մերժել է այս առաջարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան