Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ղարաբաղի հարցով քննարկում է եղել
«Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ղարաբաղի հարցով քննարկում է եղել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով տարածաշրջանում առկա ճգնաժամերին, նշել է, որ ստեղծված պայմաններում պետք է բոլոր ջանքերն օգտագործել, որպեսզի նոր ճգնաժամ չառաջանա:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը, շեշտել է, որ անհրաժեշտ է դադարեցնել բախումներն ու խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Զարիֆը, հիշեցնելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած իր հեռախոսազրույցը, ընդգծել է, որ Իրանը ամբողջովին պատրաստ է իր ջանքերն օգտագործել հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Նշենք, որ այսօր Իրանի Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր մինչ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը ևս մեկնել է Իրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան