Հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 4-ին ոչնչացվել է հակառակորդի 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա
- Ոչնչացվել է թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմն ունի 20 զոհ, 26 անհայտ կորած
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին