Փորձագետ. Ադրբեջանի նախնական ծրագիրը տապալվեց. ՀԺ
Ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը երկար չի տևի:
«Դժվար է ասել, թե որքան կտևի այս իրավիճակը սահմանում: Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին լայնածավալ և կայծակնային գրոհով լուրջ հաղորդագրությունների հասնել, բայց այդ ծրագիրը տապալվեց: Ես գրեթե համոզված եմ, որ այս ամենը երկար չի տևի, բոլոր դեպքերում հստակ ժամկետներ դժվար է կանխատեսել»,-նշել է փորձագետը:
«Ակնհայտ է, որ Արցախի բանակի ստորաբաժանումները բավական ուժեղ հարվածներ են հասցնում Ադրբեջանի զինված ուժերին՝ նրանց պատճառելով բավական մեծ կորուստներ՝ թե՛ մարդկային, և թե՛ տեխնիկայի տեսանկյունից: Այդ առումով այն փաստը, որ Ադրբեջանի նախնական ծրագիրը արդեն իսկ տապալվել է, խոսում է այն մասին, ար առավելությունը հայկական կողմինն է»,-հավելել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան