Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունին. ԼՂՀ ՊՆ
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, մինչդեռ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը:
ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում»:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների անուններ են հրապարակվել
- ԼՂՀ ՊՆ-ն մեկնաբանում է ադրբեջանական ԶԼՄ-ում շրջանառվող նամակը, որի հեղինակն իբր Լ. Մնացականյանն է
- Հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Մատաղիսի գրավման մասին լուրը
- ԼՂՀ կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները ՊԲ-ի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ
- ՊԲ հակաօդայինները 3 հարվածային անօդաչու թռչող սարք են ոչնչացրել. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան