Հարավային Օսիան առաջարկել է ՌԴ կազմ մտնելու նոր տարբերակ
Կես տարուց Հարավային Օսիայում Սահմանադրություն փոփոխություններ անցկացնելու հանրաքվե տեղի կունենա, որով կորոշվի ՌԴ կազմ մտնելու մեխանիզմը: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն:
«Այս հարցը մենք քննարկել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ և եկել այն եզրակացության, որ սա ներօսեթական հարց է: Այն իրավաբանական ձևակերպումների կարիք ունի, որի իրականացման համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա»,- հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովը:
Վերջինս խոսքով, փոփոխությունները հանգելու են նրան, որ առաջարկվելու է ստեղծել միասնական դաշնակցային մարմին, որին կտրվեն ղեկավարման իրականացման լիազորություններ: Հարավային Օսիայի նախագահը հավելել է, որ այս կերպ իրենք Ռուսաստանին ազատում են հնարավոր քաղաքական ռիսկերից, որոնք կառաջանային ՌԴ կազմում Օսիայի անմիջական մուտքի դեպքում:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պաշտպանական ոլորտում դաշնակցության և ինտեգրացիայի պայմանագիր կնքելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին