Մեդվեդևի այցը Երևան կկայանա. Վարչապետի խոսնակ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդի պաշտոնական այցելությունը Հայաստան կայանալու է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ մեկնաբանելով այսօր РБК-ի հայտնած տեղեկությունը, թե Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է:
«Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցելությունը Երևան կայանալու է, ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել», փոխանցեց տիկին Պողոսյանը:
Ավելի վաղ РБК-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան չեղարկվել է, քանի որ որոշվել է հետաձգել Երևանում ապրիլի 7-ին կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան