Շվեդիայում հայերը բողոքի ցույց են արել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
Այսօր Շվեդիայի հայ համայնքի անդամները հավաքվել էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության դիմաց իրենց բողոքը ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կապակցությամբ։
Ցույցի մասնակիցները կոչ են արել Շվեդիայի իշխանություններին պարտադրել Ադրբեջանին դադարեցնել ԼՂՀ դեմ իրականացվող ագրեսիան։
Պաստառները պատկերում էին նաև ապրիլի 2-ին Թալիշ գյուղում ադրբեջանական հրոսակների կողմից վայրագորեն սպանված Խալափյանների լուսանկարները, նշելով, որ նախահարձակ ադրբեջանական զինվորները չեն խորշում իրականացնել նմանատիպ ռազմական հանցագործություններ։