Ադրբեջանական կողմի չստացված հարձակումը հայկական կողմի հաղթանակն է. Ռ. Մեհրաբյան
Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարձակողական գործողությունների է դիմել պայմանավորված մի քանի գործոններով՝ ներքին խնդիրներ և Ի.Ալիևի այց Վաշինգտոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ նրա, Ադրբեջանում արդեն բավականին երկար ժամանակ է նավթի գները կտրուկ անում են ապրել, Ալիևը հասարակայության հետ այլևս չի կարողանում աշխատել, մյուս կողմից՝ կոռուպցիոն սկանդալը, որ առաջացել է Ադրբեջանի նախագահի շուրջ:
«Այս ամենից ուշադրությունը շեղելու համար այլ բան չէր մնում Ալիևին, քան լարել իրավիճակը սահմանում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այցին Վաշինգտոն ու այնտեղ ունեցած հանդիպումներին, քննարկումներին, Ռ. Մեհրաբյանն ասաց, որ էներգետիկ հեռանկարային նախագծերի հետ կապված եղել են պայմանավորվածություններ, որոնք խոստումնալից և գայթակղիչ էին Ալիևի համար, սակայն մյուս կողմից նշվել է, որ հնարավոր չի լինի այդ ուղղությամբ աշխատանքները, մինչև չերաշխավորվի, որ պատերազմ չի լինի, հետևաբար, պետք է ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների առաջարկությունները:
«Էներգետիկ պայմանավորվածության հետ կապված, բնական է, Ալիևն ուրախացավ, իսկ արդեն երկրորդ մասով չէր կարող ուրախանալ: Ու հենց Վաշինգտոնից հրաման արձակեց»,- ասաց նա:
Ըստ նրա, ռազմական գործողություններում հայկական կողմը պաշտպանական նպատակներ է հետապնդում, ադրբեջանականը՝ հարձակողական:
«Ադրբեջանի հարձակման չստացվելը հայկական կողմի հաղթանակն է, հայկական կողմի պաշտպանությունը հասավ իր նպատակին»,- նշեց Ռ. Մեհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան