ՊՆ խոսնակը ադրբեջանական Սմերչի չպայթած հրթիռի լուսանկար է հրապարակել
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանական կողմի գործի դրած Սմերչի չպայթած հրթիռների լուսանկարներ:
«Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք: Հա մի լրացում էլ, եթե Ադրբեջանը Սմերչ չի օգտագործել, ապա այս հրթիռները երևի ոտքով են եկել»,-գրել է ՊՆ խոսնակը:
Ֆեյսբուքյան օգտատերերից Արտակ Փայտյանն էլ գրել է. «Ադրբեջանի ռազմական տեխնիկան գտնվում է անսարք վիճակում
- արկերի մեծ մասը չեն պայթում,
- ռազմական տեխնիկան սահմանագիծ են հասցնում կցորդիչներով,
- որոշ անօդաչու թռչող սարքեր ընկնում են սահմանագիծ չհասնելով»:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ադրբեջանական հրետանու արկերից շատերը չեն պայթում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան