Զինված գործողությունների հետևանքով ԼՂՀ ՊԲ-ն ունեցել է 29 զոհ, 101-ը վիրավոր են
Ապրիլի 4-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 5-ը ժամը 12:00-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները շարունակվել են: Ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՊԲ 29 զինծառայող: 101 զինծառայող էլ վիրավորվել է:
Այդ մասին քիչ առաջ Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Զոհված զինծառայողներից 7 սպաներ են:
Ինչ վերաբերում է հակառակորդի զոհերին, Առստամյանն ասաց, որ իրենց հաջողվել է հեռախոսային զրույց որսալ, որը կարող է փաստ լինել, թե որքան զոհ է ունեցել հակառակորդը: Հեռախոսային զրույցը ներկայացվեց ասուլիսում, որտեղ մի կին պատմում էր, որ գյուղում 1000-ավոր մարդիկ են սպանվել և մարդկանց «դիերը ամենուր են»:
«Ակաշի մեքենայից միայն ինքը կենդանի մնաց, մեքենայում կար 12 մարդ», -ասում էր ադրբեջանցի կինը զրույցի ժամանակ:
Թեժ մարտեր, նրա խոսքով, շարունակվել են Ղազախլար-Արա լեռ ուղղությամբ և Մատաղիսի ուղղությամբ:
Նրա ներկայացամամբ, զինված գորոծղությունների ընթացքում հակառայորդը կրակել է ԼՂՀ պաշտպանության բանակի հենակետերի ու Մարտակերտ բնակավայրի ուղղությամբ՝ առաջին անգամ կիրառելով «Սմերչ»:
Բացի այդ, հակառակորդը ինտենսիվորեն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր:
«Մեկ օրվա ընթացքում դրանցից վեցը ոչնչացվել են», -ասաց Առստամյանը: Օրվա ընթացքում, նրա խոսքով, Մարտակերտի ուղղությամբ տանկից 7 կրակոց է եղել:
Մեկ օրվա ընթացքում ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, ադրբեջանական զինված ուժերը՝ 24 տանկ, 2 ուղղաթիռ և 1 «գրադ» համակարգ
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ
- «Ադրբեջանի ՆԳՆ-ն լրագրողներին խնդրել է խեղաթյուրել ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մասին տվյալները». LifeNews
- Ադրբեջանական հերթական ոչնչացված ԱԹՍ-ն. ՊԲ
- ԼՂՀ ԱԳՆ խոսնակը հաստատում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ
- Առաջնագծում կրակը դադարեցվել է երկու կողմերի պայմանավորվածությամբ. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊՆ-ի հերթական տեսանյութը անօդաչու թռչող սարքի ոչնչացումից
- Հակառակորդը երեկ արկակոծել է նաև Մարտունին. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Մատաղիսի գրավման մասին լուրը
- ԼՂՀ կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները ՊԲ-ի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին