Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ: Տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է այս կառույցի ձևավորումը և կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան