Մեր հույսը մենք ենք. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի իշխանությունները սեփական քաղաքականության շնորհիվ իրենց գցել են նման փակուղու մեջ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նրանց ռազմական օպերացիան ձախողվել է, այսինքն՝ այն 200-300 մետր առաջ գնալը սարսափելի կորուստներով որևէ հարց չի լուծում: Մյուս կողմից եթե նրանք հիմա դադարեցնեն գործողությունները կնշանակի, որ բարոյական, քղաաքական առումով մեծ սխալ են գործել ու ստիպված են դրա համար պատասխան տալ», -հայտարարել է Բաբայանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նման հարձակում սկսելու որոշումը միայնակ չի կայացրել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակ են ստացել:
«Թուրքիան միակ երկիրն է աշխարհում, որը առանց թաքցնելու պաշտպանում է Ադրբեջանին՝ տարեր հարցերով», -հավելել է Բաբայանը:
Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ չի կարող լինել, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն, քանի որ դրանց վերսկսվելու դեպքում այդ երկիրը «կամա, թե ակամա կհայտնվի պատերազմական գործողությունների մեջ»:
Լրագրողը ճեպազրույցում հետաքրքրվել է, թե կդիմե՞ն Ռուսաստանի օգնությանը ռազմական գործողությունների ակտիվացման պարագայում, Բաբայանը պատասխանել է. «Մեր հույսը մենք ենք: Կարծում եմ, մենք ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ, ինչպես արեցինք 1991-1994 թթ »:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա