Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան հետաձգվել է. РБК
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան չեղարկվել է, քանի որ որոշվել է հետաձգել Երևանում ապրիլի 7-ին կայանալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հանդիպումը՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, փոխանցում է РБК-ն: Ըստ աղբյուրի, ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը կարող էր գնահատվել որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին:
ՌԴ կառավարությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Մեդվեդևի այցելությունը Երևան հետաձգվում է այն դեպքում, երբ գագաթնաժողովը նախապատրաստող աշխատանքային խումբն արդեն իսկ Երևանում է: Ըստ լրատվամիջոցի զրուցակցի, որը չի ներկայացել, Երևանում հանդիպումը չեղարկվել է այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համակարտության սրման ընթացքում նման հանդիպմանը այլ երկրների վարչապետների մասնակցությունը կարող է գնահատվել որպես հակամարտության կողմերից մեկին ուղղված աջակցություն: